ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը կապված էր ԱԳ նախարարների հանդիպման հետ»

«Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը կապված էր ԱԳ նախարարների հանդիպման հետ»
24.01.2014 | 14:47

Ադրբեջանագետ Սարգիս ԱՍԱՏՐՅԱՆԻ կարծիքով, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու դիվերսիոն գործողություններն ուղղակի կապ ունեն այսօր կայանալիք ԱԳ նախարարների հանդիպման հետ. «Հերթական դիվերսիոն գործողությունը, որն իրականացրեց Ադրբեջանը, կապված էր Հայաստանի և այդ երկրի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Մեզ համար արդեն սովորական է դարձել, որ նման իրադարձություններից առաջ ադրբեջանցիները փորձում են ապակայունացնել իրենց իրավիճակը սահմանում: Փորձը ցույց է տվել, որ ցանկացած կարևոր հանդիպումից առաջ Ադրբեջանի զինված ուժերը դիմում է նման գործողությունների, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետը: Նրա խոսքով, բացի հրադադարի պարբերաբար խախտումներից, ադրբեջանցիները նաև տեղեկատվական հարձակումներ են իրականացնում. «Ադրբեջանի լրատվական դաշտում էլ նկատվում է հարձակում։ Դիվերսիայից հետո նրանց լրատվամիջոցները հայտարարում են, թե նման բան չկա, որ դա Հայաստանի հերթական հերյուրանքն է: Մի քանի օր հետո նոր լուրեր են տարածում, թե հայկական կողմն է սահմանի երկայնքով մեկ խախտել հրադադարի ռեժիմը»,-ասաց նա

Լրագրողների դիտարկմանը, թե տեղի ունեցած դիվերսիայի պատճառով ՀՀ ԱԳ նախարարը պետք է հրաժարվեր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, Ս. Ասատրյանը նկատեց, որ ճիշտ չէ նման կարծիք ունենալ, այլ անհրաժեշտ է օգտագործել բոլոր առիթները: Ավելին` բանախոսը գտնում է, որ մեր դիվանագիտական կողմը պետք է զգոնություն ցուցաբերի` պահանջելով գործի քննություն:
Ադրբեջանագետը անդրադարձավ Ադրբեջանի «սադրիչ քաղաքականության» միջազգային հանրության գնահատականին: «Դեպքի կապակցությամբ միջազգային հանրության գնահատակը շատ թույլ է, ինչն է՛լ ավելի է ոգևորում Ադրբեջանին` մղելով նրան ագրեսիվ գործողությունների: Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տար, որովհետև եթե դու ցանկանում ես հաջողություն արձանագրել բանակցուևթյուններում, պետք է փոխվստահության մթնոլորտ ստեղծես»,-դիտարկեց բանախոսը:
Վերջինիս կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները թեև պատերազմ չեն ուզում, բայց նման իրավիճակը ձեռք է տալիս իրենց:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Դիտվել է՝ 1193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ